27 Սեպ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը մտադրված չէ հարձակվել ՆԱՏՕ-ի վրա, սակայն պատրաստ է վճռական հակահարված տալ ագրեսիայի դեպքում. Լավրով

Ռուսաստանը մտադրված չէ հարձակվել ՆԱՏՕ-ի վրա, սակայն պատրաստ է վճռական հակահարված տալ ագրեսիայի դեպքում. Լավրով

Ռուսաստանը երբեք մտադրված չի եղել և չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի վրա. հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ։

«Մենք բազմիցս առաջարկել ենք ՆԱՏՕ-ի մայրաքաղաքներին հարգել իրենց պարտավորությունները և համաձայնության գալ իրավաբանորեն պարտավորեցնող անվտանգության երաշխիքների շուրջ։ Մեր առաջարկները անտեսվել են և շարունակում են անտեսվել։

Ավելին՝ ավելի ու ավելի հաճախ են հնչում ուժ կիրառելու սպառնալիքներ Ռուսաստանի դեմ, որին մեղադրում են ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների վրա հարձակումներ պլանավորելու համար», – հայտարարել է նա՝ հերքելով եվրոպական պետությունների տարածք ԱԹՍ-ներ արձակելու մեղադրանքը։

Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ ցանկացած ագրեսիա վճռական պատասխան կստանա:

Իր ելույթում Լավրովը նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն սպառնում է ոչ միայն Ռուսաստանին և Չինաստանին, այլև փորձում է ռազմական առումով շրջափակել ամբողջ Եվրասիան:

Ռազմագերիներ