
Գիշերվա հրթիռակոծության հետևանքով Կիևում զոհվել է 4 մարդ, մոտ 20-ը՝ վիրավորվել․ Զելենսկի
Անցած գիշեր թշնամին օգտագործել է մոտ 500 հարձակողական անօդաչու թռչող սարք և ավելի քան 40 հրթիռ, այդ թվում՝ «Կինժալ» հրթիռներ․ տելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և խոստացել պատասխանել Ռուսաստանին։
«Մենք կշարունակենք պատասխան հարվածներ հասցնել Ռուսաստանին, մենք նրան կզրկենք փող աշխատելու հնարավորությունից և կստիպենք նրան նստել դիվանագիտական սեղանի շուրջ», – գրել է Ուկրաինայի նախագահը:
Նա հայտնել է, որ զանգվածային հարձակումը տևել է ավելի քան 12 ժամ: Կիևում զոհվել է 4 մարդ, մոտ 20-ը՝ վիրավորվել: