28 Սեպ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վեհափառ Հայրապետի եղբորը Ուկրաինայում ավելացրել են «Миротворец» տվյալների բազայում

Վեհափառ Հայրապետի եղբորը Ուկրաինայում ավելացրել են «Миротворец» տվյալների բազայում

Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի  եղբայր՝ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը ավելացվել է ուկրաինական ծայրահեղական «Миротворец» կայքի տվյալների բազայում․ տեղեկացնում է ТАСС գործակալությունը։

Կայքի ստեղծողները, մասնավորապես, մեղադրում են Սրբազան հորը «Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձի», ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը հրապարակայնորեն աջակցելու համար։

«Миротворец» կայքը ստեղծվել է 2014 թվականին։ Դրա նպատակն է նույնականացնել և հրապարակել այն անձանց անձնական տվյալները, ովքեր ենթադրաբար սպառնում են Ուկրաինայի ազգային անվտանգությանը։

Վերջին տարիներին «Миротворец»-ը սև ցուցակում ներառել է այն լրագրողների, արվեստագետների և քաղաքական գործիչների անձնական տվյալները, որոնք այցելել են Ղրիմ, Դոնբաս կամ այլ կերպ բացասական արձագանքներ են ստացել կայքի ստեղծողներից։

Ռազմագերիներ