
Վարույթ է ընդունվել Արցախի նախագահի անունից ընդդեմ ԿԳՄՍ նախարարության հայցադիմումը
Վարույթ է ընդունվել Արցախի նախագահի անունից ընդդեմ ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանի հայցադիմումը՝ զրպարտությունը հերքելու պահանջի մասին․ տեղեկացնում է իրավապաշտպան Ռոման Երիցյանը։
Սամվել Շահրամանյանը ԿԳՄՍ–ից պահանջում էր հերքել պնդումը, թե ինքն է ստորագրել Արցախի լուծարման փաստաթուղթը։