29 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք էլ, Ադրբեջանն էլ խոսում ենք խաղաղության մասին․ Ստրասբուրգում Փաշինյանի ճեպազրույցի առանցքային հայտարարություններն՝ ամփոփ

Մենք էլ, Ադրբեջանն էլ խոսում ենք խաղաղության մասին․ Ստրասբուրգում Փաշինյանի ճեպազրույցի առանցքային հայտարարություններն՝ ամփոփ

Մեր նորածին խաղաղությանը, մեր մեկ ամսական երեխային պետք է հոգ տանենք․ Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի առանցքային հայտարարությունները՝ ստորև․

  • Ամերիկյան պատվիրակությունը վերջերս ՀՀ էր այցելել, քննարկումները սկսվել են, կշարունակվեն: Այս պահի դրությամբ շատ կոնկրետ պայմանավորվածություններ չկան: Կարծում եմ՝ նաև խնդիրն այն է, որ Թրամփի վարչակազմը գլոբալ օրակարգ ունի, բայց համոզված եղեք, որ այդ օրակարգում «Թրամփի ուղու» օրակարգը շարունակում է գտնվել և՛ ԱՄՆ, և՛ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, մեծ հետաքրքրություն կա։
  • TRIPP-ը քննարկվում է Հայաստան-ԱՄՆ երկկողմ ձևաչափով։ Ցանկացած երրորդ կողմ կարող է ներգրավվել, երբ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն ձեռք կբերեն համաձայնություն։
  • Խաղաղությունը մեզ համար անծանոթ բան է, մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, Հայաստանի երրորդ հանրապետությունը երբեք չի իմացել՝ ինչ է խաղաղությունը, մեր երկիրը չի ունեցել խաղաղ կյանք, մենք պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ կյանքը և, իմիջիայլոց, պետք չի շտապել։
  • Կարող է նույնիսկ աբսուրդ հնչի, բայց խաղաղությունը կարո՞ղ է սպառնալիքներ բերի, բայց խաղաղությունը չի նշանակում, որ տնտեսական մրցակցություն չի լինելու։
  • Հայաստանը ոչ մեկի պահանջն էլ չի կատարում: Երբ մենք վրաերթի ենք ենթարկվում, մենք անընդհատ վրաերթի ենք ենթարկվում, ու այդ վրաերթի արդյունքում սկսում ենք ասել՝ մարդկային արդարություն, անարդար աշխարհ, մենք թքենք քո ճակատին, բայց մենք մեր շուրջը մի հատ չենք նայում, կարող է դա նրանից է, որ մենք մայրուղու երթևեկելի հատվածում ենք։ Մենք ասում ենք՝ ժողովուրդ, եկեք ոչ թե որտեղով պատահի անցնենք, այլ հետիոտնային անցումով անցնենք, դա կարա՞ մեկնաբանվի, որ ուրիշ վարորդները սպառնացին մեզ, և մենք այնքան թուլամորթ ենք, որ սկսել ենք կարմիր լույսի տակ կանգնել, հետիոտնային անցումով անցնել։
  • Շահագրգռված եմ «Մարտի 1»-ի գործում, բայց այդ շահագրգռվածությունը տասնապատիկ կաշկանդվածություն է ինձ համար, որ չլինի թե՝ վարչապետ եմ և այդ կարգավիճակի բերումով ազդեցություն եմ գործում։
  • Մեծ համոզմունք ունեմ, որ 2026 թ. խորհրդարանական ընտրություններին մեր ժողովուրդը ՀՀ կառավարման մեզ տրված մանդատը երկարացնելու է, ինչո՞ւ, որովհետև էս քաղաքականությունը՝ խաղաղության օրակարգը որ վարում ենք, հեղինակը ժողովուրդն է։
  • Ես շատ սաղմոսներ գիտեմ, և որոշել եմ, որ առաջիկայում ժամանակ կտրամադրեմ «Առակաց»–ի առաջինը  սովորելու համար։ «Առակաց»–ի առաջինը Մեսրոպ Մաշտոցը թարգմանել է, բայց ես գրաբարով չեմ սովորելու, այլ աշխարհաբարով։
  • Ես միշտ մտածել եմ՝ ինչո՞ւ է Մեսրոպ Մաշտոցը սկսել «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»-ով։ Միգուցե մենք դեռ այն ժամանակից ունեինք խնդիր հասկանալու մեր միջավայրը և մեզ։
Ռազմագերիներ