29 Սեպ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որքան էլ փորձես այս ամբողջ արհավիրքի մեղքը ուրիշներին վերագրել, մեր պատմության աղվեսադրոշմն արդեն ճակատիդ է և երբեք չի սրբվելու. Բագրատ սրբազան

Որքան էլ փորձես այս ամբողջ արհավիրքի մեղքը ուրիշներին վերագրել, մեր պատմության աղվեսադրոշմն արդեն ճակատիդ է և երբեք չի սրբվելու. Բագրատ սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավայրից հաղորդագրություն է տարածել․

««Քանզի հիմարը հիմարություն դուրս կտա և իր սրտում փուչ բաներ կմտածի՝ անօրենություն անելով» (Եսայի 32։6)

Լսեցի, որ չարիքը ցանկացել է «բանավիճել» Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում։

Ա՛յ վախկոտ, ստախոս, չեմ ուզում ասել` հարբեցող ծաղրածու, ինչպես քո ընկերը, բայց մեր թշնամին է ասել, մուրճդ վերցրու և արի՝ սպասում ենք… Բայց ասեմ, որքան էլ փորձես այս ամբողջ արհավիրքի մեղքը ուրիշներին վերագրել, միևնույնն է, մեր պատմության աղվեսադրոշմն արդեն ճակատիդ է և երբեք չի սրբվելու…

«Եվ քո խոսքերը դեպի հողը պիտի խոնարհվեն,

քո պատգամները գետնի մեջ մտնեն,

քո ձայնը պիտի հնչի գետնի տակից խոսողի նման,

և հողի ընդերքում քո ձայնը պիտի մարի» (Եսայի 29։4)։

«Իսկ իմ ժողովուրդը պիտի բնակվի խաղաղության քաղաքում, պիտի բնակվի հույսով և պիտի հանգստանա հարստության մեջ» (Եսայի 32։18)»։

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան»։

Ռազմագերիներ