29 Սեպ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը կարևորություն չի տալիս «Миротворец»-ի բազայում ընդգրկվելուն

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը կարևորություն չի տալիս «Миротворец»-ի բազայում ընդգրկվելուն

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայր Եզրաս արքեպիսկոպոսը կարևորություն չի տալիս այն փաստին, որ իրեն ներառել են ուկրաինական «Миротворец» բազայում․ գրում է РИА Новости գործակալությունը:

Թեմից գործակալությանը հայտնել են, որ Եզրաս արքեպիսկոպոսը հարկ չի համարում անդրադառնալ այս թեմային՝ առաջնորդվելով աղոթքի ոգով, ինչպես Ավետարանում է ասվում «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում» (Ղուկ. 23:34)։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եզրաս սրբազանն ընդգրկվել էր ուկրաինական «Миротворец» բազայում։ Որպես պատճառ նշվում է աջակցությունը Ռուսաստանին, «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հարձակումը»։

 

Ռազմագերիներ