
Որոշել ենք հետաձգել տոնակատարությունը և սպասել Ձեր վերադարձին, ինչքան դա հարկավոր լինի. «Հայկական Զարդանախշեր» համույթի սաների նամակը Միքայել սրբազանին
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Արա Զոհրաբյանը հրապարակել է Գյումրիում գործող «Հայկական Զարդանախշեր» պարային համույթի սաների նամակը՝ ուղղված Միքայել Սրբազանին:
«Գերաշնորհ Սրբազան Հայր,
Սիրելի Սրբազան, գրում են Ձեզ Ձեր երեխաները՝ «Հայկական Զարդանախշեր» պարային համույթի սաները: Համույթ, որը երկար ու դժվար ճանապարհ է անցել Ձեզ հետ միասին: Համույթ, որի հիմնադիրն ու հոգատար ծնողն եք եղել: Համույթ, որի քսանհինգ ամյակը լրանում է այս տարվա հոկտեմբերի մեկին:
Մեր բոլորի ցանկությունն է, որ մե՜ր Սրբազանը ներկա լինի այս տոնին, քանի որ առանց Ձեզ մեր ուրախությունը մնալու է կիսատ. այդ իսկ պատճառով մենք որոշել ենք հետաձգել և սպասել Ձեր վերադարձին և կսպասենք ինչքան լինի հարկավոր: Ամեն մեր պարապմունքից առաջ միասնական աղոթում ենք Ձեզ համար:
Աստված օգնական Սրբազան Հայր:
Որդիական սիրով, «Հայկական Զարդանախշեր պարային» համույթի սաներ»: