
Վալոդյա Գրիգորյանի սպանության համար մեղադրվողն ասել է, որ պատճառը վրեժխնդրությունն է. ՔԿ նախագահ
Վալոդյա Գրիգորյանի սպանության համար մեղադրվողն ասել է, որ պատճառը վրեժխնդրությունն է. Հանրային հեռուստատեսության եթերում ասել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը:
«Վալոդյա Գրիգորյանի սպանության համար մեղադրվողն ասել է, որ պատճառը 2025 թ. փետրվարի 5–ին տեղի ունեցած դեպքի վրեժխնդրությունն է եղել. ինքը մտերիմ է եղել Գրիգոր և Նարեկ Օհանյանների հետ և իր կարծիքով`իր ընկերը սպանվել է Վալոդյա Գրիգորյանի մտերիմների կողմից և այդ ամենի համար նա մեղադրում է Վալոդյա Գրիգորյանին»,– ասել է Պողոսյանը:
Մեկ ամիս շարունակ մեղադրյալ Գևորգ Հարությունյանը ուսումնասիրել է Գրիգորյանի տան շրջակայքը և նրա գործողությունները՝ պլանավորելու սպանությունը։