
Հայկ Սարգսյանը՝ Ալեն Սիմոնյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձել է իր և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև առկա տարաձայնություններին։
«Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու մասին դիմել է ՔՊ կուսակցության վարչությանը 2025 թ.-ի մարտի 4-ին։ Հիշեցնեմ՝ դա այն օրն էր, երբ Ազգային ժողվում քննարկվում էր իմ կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը, այսինքն՝ գործող տուրքերը։ Բարեբախտաբար, վարույթը չխանգարեց, և օրենքն ընդունվեց հաջորդ օրը: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու իմ գործընկեր Ալեն Սիմոնյանն իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրեց հենց մարտի 4-ին, ոչ թե այլ օր»,-ասել է նա:
Սարգսյանը տեղեկացրել է, որ հարցի քննարկումից հետո ինքն ապրիլին դիմել է Ալեն Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով, սակայն այդ հարցը մինչև սեպտեմբեր չի քննարկվել։