30 Սեպ
2025
28° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփն արտասահմանյան արտադրության ֆիլմերի համար 100% մաքսատուրք կսահմանի 

Թրամփն արտասահմանյան արտադրության ֆիլմերի համար 100% մաքսատուրք կսահմանի 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է «ԱՄՆ-ից դուրս նկարահանված բոլոր ֆիլմերի համար» 100% մաքսատուրք սահմանելու որոշման մասին․ գրում է CNN-ը։ 

Թրամփը, սակայն, չի մանրամասնել, թե երբ կամ ինչպես կկիրառվեն մաքսատուրքերը։ 

Սա կլինի առաջին դեպքը, երբ ԱՄՆ նախագահը մաքսատուրք կսահմանի ծառայության, այլ ոչ թե ապրանքի համար։ 

Արտասահմանյան արտադրության ֆիլմերի համար 100% մաքսատուրք սահմանելու մասին առաջին անգամ Թրամփը խոսել էր մայիսին՝ իր այս մտադրությունը բացատրելով նրանով, որ այլ երկրներ կինոգործիչներին հարկային արտոնություններ են առաջարկում՝ այսպիսով նրանց ԱՄՆ-ից հեռացնելով: 

Հոլիվուդը լիովին անակնկալի էր եկել մայիսին Թրամփի արած հայտարարությունից։

«Սա կնշանակի գործնականում արտադրության լիակատար դադարեցում», – այդ ժամանակ CNN-ին ասել էր ոլորտի ներկայացուցիչներից մեկը։

Նշվում է, որ ամերիկացի դերասաններն ու ռեժիսորները, որպես կանոն, նախընտրում են աշխատել իրենց տանը մոտ, սակայն հոլիվուդյան ստուդիաների համար անհամեմատ ավելի էժան է վճարել ամբողջ անձնակազմի ինքնաթիռի տոմսերի և հյուրանոցում մնալու համար, քան ֆիլմն արտադրել ԱՄՆ-ում։

Ռազմագերիներ