30 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատերազմի նախարարության միակ առաքելությունը կլինի պատերազմ մղելը, կռվելը և հաղթելը․ Պենտագոնի ղեկավար

Պատերազմի նախարարության միակ առաքելությունը կլինի պատերազմ մղելը, կռվելը և հաղթելը․ Պենտագոնի ղեկավար

ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար Դեն Քեյնը, դիմելով ամերիկացի գեներալներին և ծովակալներին, հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է պատրաստ լինի պատերազմի, և որ երկիրն այժմ ապրում է պոտենցիալ վտանգավոր ժամանակներում։

«Մենք ապրում ենք դինամիկ և պոտենցիալ վտանգավոր ժամանակներում։ Համաշխարհային ռիսկը մեծանում է… Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի», – նշել է նա։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն, իր հերթին, հայտարարել է, որ Պենտագոնի նոր առաքելությունը կլինի բացառապես մարտական։

«Նորացված Պատերազմի նախարարության միակ առաքելությունը կլինի պատերազմ մղելը, կռվելը, պատերազմին պատրաստվելը և հաղթելը», – նշել է Հեգսեթը գեներալների և ծովակալների հետ հանդիպման ժամանակ։

Նա խոստացել է «ջախջախիչ հարված» հասցնել Միացյալ Նահանգների թշնամիներին, եթե նրանք որոշեն մարտահրավեր նետել Վաշինգտոնին։ «Եթե մեր թշնամիները մեզ մարտահրավեր նետելու հիմար որոշում կայացնեն, նրանք ջախջախիչ հարված կստանան Պատերազմի նախարարության ուժի, ճշգրտության և դաժանության ամբողջ զորությամբ», – նշել է Հեգսեթը։

 



 

Ռազմագերիներ