
Փաշինյանը ԵԽԽՎ-ում բողոքել է Հայաստանի ընդդիմությունից
ԵԽԽՎ նստաշրջանում՝ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը ոչ թե պատասխանում, այլ ինքն է հարց տալիս ԵԽ պատգամավորին, ապա համոզում է՝ «Զանգեզուրի միջանցքն» ընդունելի եզրույթ չէ հայ հասարակության համար։
Այդ անընդունելի եզրույթով խոսում են նաև Ադրբեջանում. Բաքվում հայ հասարակության համար անընդունելի այլ մտքեր էլ են հնչում, ընդ որում՝ սպառնալիքի լեզվով։ Խոսքը Սահմանադրության փոփոխության մասին է, ինչին Փաշինյանն անդրադարձավ նաև ԵԽԽՎ նստաշրջանում։