Պատերազմի առաջին օրերին բանակի վիճակը գնահատել են բավարար․ Դավիթ Տոնոյան
Դավիթ Տոնոյանը ԱԺ քննիչ
հանձնաժողովում նշեց, որ պատերազմի սկզբում բանակի վիճակը գնահատել է բավարար։ «Դա
իմ գնահատականը չէ, դա հաշվարկված փաստաթղթավորված գնահատական է, հաշվի առնելով մեր
ռեսուրսները, տեղանքը, զբաղեցրած բնագծերը»,- նշեց Տոնոյանը։
Ըստ նրա՝ Հայաստանը պատրաստ էր դիմակայել
2-3 անգամ ավելի թվաքանակով թշնամուն, ընդ որում, թե՛ ՀՀ ամբողջ տարածքում, թե՛ Արցախում,
որի ժողովրդի պաշտպանությունը նույնպես զինված ուժերի վրա էր դրված։
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Դավիթ
Տոնոյանին հակադարձեց, որ գոնե ծանր սպառազինության առումով հարաբերակցությունը 1-ը
2-ին չի եղել։
«Ասենք՝ պայմանական «Սմերչ» համակարգերի հարաբերակցությունը
1-ը 40-ի էր, ինչպե՞ս եք այդ վիճակը գնահատում բավարար»,-հարցրեց նա։
Պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց․
«Ես խոսեցի պատրաստականության վիճակի վերաբերյալ, չեմ ասում այն, ինչ եղել է իրական
վիճակը»։