01 Հոկ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակվելու է, չի կարող չհրապարակվել, ուղղակի կա իրավական ձևակերպման խնդիր․ Ալեն Սիմոնյան

44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակվելու է, չի կարող չհրապարակվել, ուղղակի կա իրավական ձևակերպման խնդիր․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ լիագումար նիստի օրակարգ չի ներառել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ըստ նրա՝ կա իրավական ձևակերպման խնդիր։

«Ես ու (հանձնաժողովի նախագահ) Անդրանիկ Քոչարյանը ոչ թե վեճ ունենք, այլ ձևակերպման խնդիր»,– պարզաբանեց Ալեն Սիմոնյանը։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը, ըստ նրա, հրապարակվելու է։ «Չի կարող չհրապարակվել։ Այլ հարց է, թե ինչ ֆորմատով դա կարվի։ Եթե անգամ դա մտներ ԱԺ լիագումար նիստ, միևնույն է, լինելու էր փակ ֆորմատով»,– լրագրողների հետ զրույցում վստահեցրեց նա։

Հարցին՝ ժամկետները խախտվե՞լ են, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ժամկետները, որոնք նախատեսված էին ԱԺ կանոնակարգ օրենքով, ավարտվել են։ Ժամկետը խախտվել է․․․Գործն այնքան ծավալուն է եղել, որ շատ ժամանակ է պահանջել»։

Օրեր առաջ հաղորդվել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն աշխատանքն ավարտել է: Զեկույցն ուղարկվել է Ազգային ժողովի նախագահին, որից հետո պետք է որոշվեր՝ երբ հրապարակել:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում էր, թե զեկույցին կհաջորդեն քրեական գործեր:

Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը պատերազմի հանգամանքներն ուսումնասիրել է երեքուկես տարի: Այն ստեղծվել է 2022-ի փետրվարին ու մի քանի անգամ երկարաձգել ժամկետները:

 

Ռազմագերիներ