
Տղամարդն այրել է իր տունը և սպանել հորը. ի՞նչ է տեղի ունեցել Մյունխենում
Մյունխենի հյուսիսում տղամարդն այրել է ծնողների տունը. հայտնում է Bild-ը:
Ըստ նախնական տվյալների՝ հանցանք կատարելու դրդապատճառը ժառանգությանն առնչվող ընտանեկան վեճն է:
Նա նաև սպանել է իր հորը, իսկ մայրը և 21-ամյա ընկերուհին ծանր հրազենային վիրավորում են ստացել. կատարած հանցանքից հետո տղամարդը ենթադրաբար ինքնասպան է եղել: