
Իսրայելական բանակը թույլ չի տալիս մարդասիրական նավատորմին մոտենալ Գազայի ափերին
Իսրայելի ռազմածովային ուժերը սկսել են կանգնեցնել Գազայի հատվածին մոտեցող մարդասիրական նավատորմը. գրում է The Times of Israel-ը։
Որոշ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իսրայելցի զինվորները բարձրացել են նավերից մեկի վրա:
Կազմակերպիչների խոսքով՝ 47 նավակներից բաղկացած «Գլոբալ Սումուդ» նավատորմը տեղափոխում է ավելի քան 500 ակտիվիստի։
Իսրայելը մեղադրել է ակցիայի որոշ մասնակիցների ՀԱՄԱՍ-ի հետ կապեր ունենալու համար։