02 Հոկ
2025
14° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«էշի տեղ դրված» ՔՊ-ականներ, «հիվանդ հասարակություն» և մեկ շաբաթում 4 սպանության դեպք․ ի՞նչ են քննարկում ԱԺ-ում

«էշի տեղ դրված» ՔՊ-ականներ, «հիվանդ հասարակություն» և մեկ շաբաթում 4 սպանության դեպք․ ի՞նչ են քննարկում ԱԺ-ում

Սուր քննադատություններ, փոխադարձ մեղադրանքներ․ Աժ-ում շարունակվում է հերթական նիստը։ Նիստն իր ելույթով բացեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն՝ արձագանքելով ընդդիմադիր Էլինար Վարդանյանի երեկվա նիստի ելույթին։

«Էշի տե՞ղ եք դնում մեզ։ Երեկ ասում եք՝ դե կներեք, որ ձեր նման երջանիկ չենք, չենք հաշտվել Ղարաբաղի կորստի հետ, կամ 5000 զոհերի։ Էս ի՞նչ ասելու բան է։ Մի քանի օր առաջ էի ՏիկՏոկ թերթում, տեսա, թե ինչքան դժբախտ է ձեր առաջին համարը՝ Էգեյան ծովերում։ Կամ օրեր հետո Յութուբն էի թերթում, տեսա, որ սիրված երգչուհի Սիրուշոն նոր տեսահոլովակ է հանել, որտեղ նկարահանվել է ձեր պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Գեղեցիկ տեսահոլովակ է, ընտանեկան երջանկություն եմ ցանկանում, բայց որ նման բաներ եք հայտարարում՝ պատրաստ եղեք, որ այսպիսի պատասխաններ եք ստանալու»,- ասել է ՔՊ-ական պատգամավորը։

Ալեքսանյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ ամբիոնի մոտ է հրավիրել հաջորդ բանախոսին՝ ընդդիմադիր Լիլիթ Գալստյանին, հետո նախազգուշացրել՝ անկախ նրանց, թե ամբիոնից ինչ է հնչում՝ դահլիճում աղմուկ չլինի, բանախոսին խանգարել չի կարելի։ Լիլիթ Գալստյանն անդրադարձավ օգոստոսի 8-ին կնքված Վաշինգտոնյան հռչակագրին։ Նա հիշեցրեց, որ ստորագրումից 20 օր հետո Ալիևը խոսելով հայ հասարակության մասին՝ մեզ անվանեց հիվանդ հասարակություն։ «Ձեր ստորագրած հռչակագրի թանաքը չչորացած՝ Ալիևը մեզ անվանեց հիվանդ հասարակություն, պնդեց, որ Սահմանադրությունը պարտադիր ենթակա է փոփոխման, հետո հայտարարեց՝ ուժով էլ լինի միջանցք վերցնելու ենք։ Ադրբեջանի այս և այլ հայտարարությունները ոչ միայն խաղաղության մասին չեն, այլև անհամատեղելի են ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով ուժի կիրառման կամ սպառնալիքի անթույլատրելիության սկզբունքների հետ։ Դարակազմիկ որակվող խաղաղությունը մեր աչքի առջև փլուզվում է և դրա արձանագրողը ինքը իշխանությունն է։ Օրեր առաջ ԱԺ փոխխոսնակը ինձ հորդորեց չվախեցնել հայ հասարակությանն ու չբարձրաձայնել Ալիևի խոսույթն ու հաստատումները։ Սխալվում եք, պարոնա՛յք, խուլ և կույր ձևանալով սպառնալիքները չեն չեզոքանում»,-ասել է Գալստյանը։ Գալստյանից հետո ԱԺ ամբիոնին մոտեցավ Գառնիկ Դանիելյանն ու անդրադարձավ վերջին օրերի սպանություններին։

«Հայաստանի Հանրապետությունում վերջին մեկ շաբաթվա ընթացքում չորս սպանության դեպք է գրանցվել։ Եվ փոխանակ իշխող ուժը զբաղվի դրանով,  զբաղվում է մանր վարչության պետ աշխատանքից ազատելով։ Անկառավարելի այս քաոտիկ իրավիճակը կարգավորելու գործընթաց սկսեք, ես ապշած եմ ուղղակի, ապշած եմ ձեր վերաբերմունքից։ Հանցագործությունների կրկնակի աճ կա, նայե՛ք վիճակագրական տվյալները։ Դուք փոխանակ զբաղվեք այդ խնդիրները լուծելով, գիտե՞ք ինչով եք զբաղված, ընդդիմադիրներին հետապնդելով։ Զբաղված եք նրանով, դե մենք էլ մեր մաշկի վրա զգում ենք էլի դա, տնից դուրս ենք գալիս, մի քանի օպերատիվ աշխատող մեր հետևից»,-ասել է Դանիելյանը։

Ռազմագերիներ