
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծի՝ ընդդիմության տարբերակը մերժվեց
ՀՀ Ազգային ժողովն այսօր 1-ին ընթերցմամբ մերժեց «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։
«Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծին դեմ քվեարկեց 58 պատգամավոր, կողմ՝ 26, ձեռնպահ՝ 2 պատգամավոր։
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր քրեականացնել ցեղասպանությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը: Կառավարող ուժից արձագանքել էին, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունն այս պահին բացակայում է, քանի որ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածն արդեն նախատեսել է նախագծով ներկայացված արարքի քրեականացումը:
Նրանք պնդում էին, որ ընդդիմությունը հերթական կեղծ օրակարգն է շրջանառում և հորդորել դեմ քվեարկել նախագծին: