
Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը կհաջորդի լիարժեք ստորագրում․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը մոտ ապագայում կստորագրվի․
«Այսօր առավոտյան հանդիպել եմ վարչապետ Փաշինյանի, իսկ ցերեկը՝ նախագահ Ալիևի հետ ։ Մենք հույս ունենք, որ նախաստորագրմանը կհաջորդի լիարժեք ստորագրում՝ բոլոր անհրաժեշտ քայլերով տարածաշրջանում լիարժեք կարգավորման և հարևան այլ երկրների հետ հարաբերությունների հաստատման համար», – ասել է Ֆրանսիայի նախագահը Կոպենհագենում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ։