03 Հոկ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արաքս գետից ավազ արդյունահանելով՝ մենք մեր երկրի տարածքն ենք կրճատում․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

Արաքս գետից ավազ արդյունահանելով՝ մենք մեր երկրի տարածքն ենք կրճատում․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

Ավազի արդյունահանման ոլորտում պետանվտանգության, տարածքային ամբողջականության խախտման խնդիրների ենք առնչվում․ այսօր Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում ելույթի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի ելույթի առանցքային կետերը՝ ստորև

  • Զարմանքով արձանագրեցինք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա, երբ Հայաստանի մասին խոսելիս անընդհատ ասում ենք՝ «Քարերի երկիր Հայաստան»։ Իսկ այսօր քար ենք ներկրում արտերկրից, ու սա ցույց է տալիս, որ մենք խնդիրներ ունենք այս ոլորտում։
  • Հայաստանի 60 տոկոսը երևի տուֆից է պատրաստված, բայց մենք հավուր պատշաճի հարգանք չենք մատուցում այդ քարի նկատմամբ, անգամ՝ արձան չունենք։ Եվ անպայման առաջիկայում Արթիկ համայնքի հետ այդ բացը կլրացնենք։
  • Հսկայական խնդիրներ ունենք ավազի արդյունաբերության ոլորտում, այստեղ թափանցիկության լրջագույն խնդիր կա։ Ավազի ոլորտում ահռելի ստվեր կա։ Սա լրջագույն մարտահրավեր է։ Էլ չեմ ասում՝ այստեղ պետանվտանգության, տարածքային ամբողջականության խախտման խնդիրների ենք առնչվում, երբ պարզվում է, որ Արաքս գետից ավազ արդյունահանելով՝ մենք մեր երկրի տարածքն ենք կրճատում։ Ոչ թե մենք, այլ նրանք, ովքեր դա անում են։ Եվ մենք այստեղ արդյունավետ հակազդման մեխանիզմներ շատ չունենք։
  • Այսօր ՀՀ կառավարությունը մասնաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, Ամուլսարի հանքում։ Եվ սա շատ կարևոր է։
  • Պղնձի հանքաքարի արտահանումը մեր երկրի տնտեսության համար մեծ նշանակություն ունի։ Բայց մենք, ի վերջո, պետք է մտածենք՝ ի՞նչ կարող ենք անել, որ Հայաստանում արդյունավետ պղնձաձուլարան ունենալու պայմանավորվածությունն իրականություն դառնա։ Նույնը վերաբերում է ոսկուն։
  • ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և տարածաշրջանային ենթակառուցվածքների սպասվող բացումը, որն առաջիկայում անպայման տեղի կունենա, նոր հնարավորություններ է բացելու մեզ համար։ 
Ռազմագերիներ