03 Հոկ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞ւ մենք պետք է կիսենք ուրիշի ծանր ճակատագիրը, մենք չենք ցանկանում մեռնել Ուկրաինայի համար․ Օրբան

Ինչո՞ւ մենք պետք է կիսենք ուրիշի ծանր ճակատագիրը, մենք չենք ցանկանում մեռնել Ուկրաինայի համար․ Օրբան

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը կնշանակի, որ եվրոպացիները ստիպված կլինեն կիսել նրա «ծանր ճակատագիրը» և, ի վերջո, հանուն նրա զոհվել Ռուսաստանի հետ պատերազմում, ինչը Հունգարիան թույլ չի տա․ հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոյի եթերում, գրում է mk.ru–ն։

Ըստ նրա՝ միությանը միանալը նշանակում է լիովին ստանձնել գործընկերոջ բոլոր ռիսկերը, ինչին Եվրոպան պատրաստ չէ:

«Եթե դուք միության մեջ եք մեկի հետ, ուրեմն կիսում եք նրա ճակատագիրը: Ուկրաինան շատ բարդ ճակատագիր ունեցող երկիր է: Ինչո՞ւ պետք է կիսենք այդ ծանր ճակատագիրը», – հարցրել է Օրբանը: «Մենք ունենք մեր սեփական ճակատագիրը, որը շատ ավելի հեշտ է, քան Ուկրաինայինը: Եկեք օգնենք նրանց: Բայց ինչո՞ւ պետք է մենք ստանձնենք ուրիշի դժվար ճակատագիրը: Դա նման է ուրիշի վատ հագուստը հագնելուն», – հավելել է նա:

Լիիրավ անդամակցության փոխարեն՝ Հունգարիայի վարչապետն առաջարկում է Կիևի հետ կնքել ռազմավարական համագործակցության համաձայնագիր, նման այն համաձայնագրերին, որոնք ԵՄ-ն արդեն ունի Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի հետ:

Օրբանի հիմնական փաստարկը Եվրոպային պատերազմի մեջ ներքաշելու ուղղակի սպառնալիքն է:

«Ես ուզում եմ Հունգարիային խնայել ուկրաինացիների հետ դաշինքի մեջ լինելուց․ եթե մենք ընդունենք նրանց, մենք նաև կպայքարենք ռուսների դեմ։ Վաղ թե ուշ դուք ստիպված կլինեք զինվորներ ուղարկել, եթե դաշինքի մեջ եք հարձակման ենթարկվողի հետ։ Մենք չենք ցանկանում մեռնել Ուկրաինայի համար», – ընդգծել է նա։

Այս դիրքորոշումն, ըստ Օրբանի, ավելի ու ավելի գաղտնի աջակցություն է ստանում Եվրոպայում։ Նա նախկինում հայտարարել էր, որ մասնավոր զրույցներում ԵՄ առաջնորդների մեծ մասը համաձայն է Հունգարիայի հետ, որ մայրցամաքը սահում է դեպի պատերազմ։

Ռազմագերիներ