03 Հոկ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե ՀԱՄԱՍ-ը չհամաձայնի խաղաղության ծրագրին, ապա նրա վրա կփլվի «աննախադեպ դժոխք»․ Թրամփ

Եթե ՀԱՄԱՍ-ը չհամաձայնի խաղաղության ծրագրին, ապա նրա վրա կփլվի «աննախադեպ դժոխք»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ՀԱՄԱՍ շարժումը Վաշինգտոնի ժամանակով մինչև հոկտեմբերի 5-ի երեկոն չհամաձայնի ԱՄՆ-ի, Իսրայելի և Մերձավոր Արևելքի երկրների աջակցությամբ խաղաղության պայմանագրին, ապա նրա վրա «կփլվի աննախադեպ դժոխք»։

«Եթե այս վերջին համաձայնությունը չկնքվի, ապա ամբողջ դժոխքը, ինչպիսիք դեռ ոչ ոք երբեք չի տեսել, կփլվի ՀԱՄԱՍ-ի վրա։ Մերձավոր Արևելքում խաղաղություն կհաստատվի՝ այսպես թե այնպես», – գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում։

Նա պահանջել է անմիջապես ազատ արձակել բոլոր պատանդներին, ներառյալ զոհվածների մարմինները։

«Ազատեք պատանդներին, բոլորին՝ ներառյալ մահացածների մարմինները, անմիջապես», – կոչ է արել Սպիտակ տան ղեկավարը։

Նախագահի խոսքով՝ խաղաղության ծրագիրը, որին համաձայնել են «Մերձավոր Արևելքի մեծ, հզոր և հարուստ երկրները, ինչպես նաև ԱՄՆ-ն ու Իսրայելը», ՀԱՄԱՍ-ին տալիս է «վերջին շանս» և «փրկում է մյուս մարտիկների կյանքերը»։

«Փաստաթղթի մանրամասները հայտնի են աշխարհին, և այն բոլորի համար մեծ ձեռքբերում է», – ընդգծել է նա։

Թրամփը նաև առանձին դիմել է Գազայի խաղաղ բնակչությանը։

«Ես խնդրում եմ բոլոր անմեղ պաղեստինցիներին անհապաղ լքել հնարավոր ռազմական գործողությունների տարածքը։ Նրանք բոլորը անվտանգ կլինեն և կստանան օգնություն», – վստահեցրել է ԱՄՆ նախագահը։

Ռազմագերիներ