
Ադրբեջանում պետական դավաճանության համար մեղադրվող անձինք են ձերբակալվել, այդ թվում՝ մեկ զինվորական
Ադրբեջանում չորս անձ է ձերբակալվել օտարերկրյա հետախուզական ծառայության օգտին լրտեսություն կատարելու միջոցով դավաճանության մեղադրանքով. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ հաղորդագրությունների՝ ձերբակալվածներից մեկը զինվորական է:
Ձերբակալվածներից մյուս երկուսը բերման են ենթարկվել Հորդանանում և Թուրքիայում, ինչից հետո նրանց արտահանձնել են Ադրբեջան: