
Ուկրաինայում ԱԹՍ-ի հարվածից ֆրանսիացի լրագրող է զոհվել
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Ուկրաինայի արևելքում զոհվել է ֆրանսիացի ֆոտոլրագրող Անտոնի Լալիկանը. X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հարվածի պահին նա ուղեկցում էր ուկրաինական բանակի ստորաբաժանումներից մեկը՝ կատարելով իր աշխատանքային պարտականությունները:
Ըստ Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիաների (IFJ-EFJ)՝ հարձակման հետևանքով տուժել է նաև ուկրաինացի լրագրող Գեորգի Իվանչենկոն: Երկու լրագրողներն էլ կրել են «Press» գրությամբ զրահաբաճկոններ։