04 Հոկ
2025
20° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի Գազայի ռմբակոծությունը․ Թրամփն արձագանքել է ՀԱՄԱՍ–ին

Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի Գազայի ռմբակոծությունը․ Թրամփն արձագանքել է ՀԱՄԱՍ–ին

ՀԱՄԱՍ խմբավորման՝ Գազայի ծրագրի շուրջ բանակցելու պատրաստակամության մասին հայտարարությունից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի Գազայի ռմբակոծությունը»։

«ՀԱՄԱՍ–ի՝ հենց նոր արված հայտարարության հիման վրա, ես կարծում եմ, որ նրանք պատրաստ են մշտական ​​խաղաղության: Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի Գազայի ռմբակոծությունը, որպեսզի մենք կարողանանք արագ և անվտանգ ազատ արձակել բանտարկյալներին։ Ես անհամբեր սպասում եմ պատանդների վերադարձին իրենց ընտանիքներ», – ասել է Թրամփը։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ Իսրայելի կողմից Գազայում պատերազմը դադարեցնելու և իսրայելական ուժերի՝ անկլավից լիակատար դուրսբերման դիմաց պատրաստ է ազատ արձակել բոլոր իսրայելցի գերիներին՝ թե՛ ողջ, թե՛ մահացած՝ համաձայն Թրամփի առաջարկի մեջ նշված փոխանակման ծրագրի:

«Այս համատեքստում շարժումը հաստատում է իր պատրաստակամությունը անհապաղ բանակցություններ սկսելու միջնորդների միջոցով՝ այս համաձայնագրի մանրամասները քննարկելու համար», – ասվում է խմբավորման տարածած հայտարարության մեջ։

Նաև նշվել է, որ իրենք համաձայն են Գազայի կառավարումը հանձնել պաղեստինցի տեխնոկրատների անկախ մարմնին՝ հիմնվելով պաղեստինյան ազգային կոնսենսուսի և արաբական ու իսլամական աջակցության վրա։

Ռազմագերիներ