04 Հոկ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում «պարզաբանել» են՝ ինչ են հասկանում արհեստածին Ադրբեջանում «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ ձևակերպման տակ․ Վարդան Ոսկանյան

Բաքվում «պարզաբանել» են՝ ինչ են հասկանում արհեստածին Ադրբեջանում «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ ձևակերպման տակ․ Վարդան Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախմբի խորհրդարան կոչեցյալի «Ազարբայջան» հորջորջվող պաշտոնաթերթը երեկ կարծես «պարզաբանել» է, թե ինչ են հասկանում արհեստածին Ադրբեջանում շարունակաբար գործածվող «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ ձևակերպման տակ․ գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Այդ թերթում համաթուրանական անթաքույց բարբաջանքներով լեցուն հերթական հոդված կոչեցյալում ուղղակի գրված է՝

«Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Համատեղ հռչակագրում ամրագրվել է մեր երկրի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև անխափան երթևեկության ապահովումը։ «Հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի երթուղին»՝ մի խոսքով՝ Զանգեզուրյան միջանցքը, արդեն իրագործման փուլում է։ Այդպիսով՝ ժամանակին արհեստական խոչընդոտներով միմյանցից բաժանված թյուրքական պետությունները կրկին կմիավորվեն»։

Ընդ որում, բացահայտ լկտիությամբ նշված է նաև այդ «միջանցք» կոչեցյալի հեռագնա նպատակը՝ միավորել թյուրքալեզու պետությունները, ինչից բխում է, որ թշնամին դա պատկերացնում է հենց «Թուրանական միջանցք»։

 

 

Ռազմագերիներ