04 Հոկ
2025
25° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պաղեստինի նախագահն աշխատում է Գազայում հրադադարի մանրամասների շուրջ համաձայնության գալու ուղղությամբ

Պաղեստինի նախագահն աշխատում է Գազայում հրադադարի մանրամասների շուրջ համաձայնության գալու ուղղությամբ

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրադադարի առաջարկի մասին հայտարարությունը և հայտնում, որ աշխատում է մանրամասները վերջնականապես ճշտելու ուղղությամբ. փոխանցում է TACC-ը՝ հղում անելով Աբբասի աշխատակազմի հայտարարությանը:

Նախագահը հայտնել է Պաղեստինի պետության պատրաստակամությունը այսուհետ կառուցողականորեն համագործակցելու Միացյալ Նահանգների նախագահի հետ՝ արդար ու տևական խաղաղության հասնելու համար, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի նորմերի վրա։

Աբբասը նաև շնորհակալություն է հայտնել արաբական և իսլամական երկրներին, որոնք ներդրում են ունեցել այս գործընթացում, այդ թվում՝ Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին, Հորդանանին, Կատարին, Միացյալ Արաբական Էմիրություններին, Թուրքիային, Ինդոնեզիային և Պակիստանին։

Ռազմագերիներ