04 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան մինչև այսօր էի. Միքայել սրբազանը նամակ է փոխանցել ՔԿՀ-ից

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան մինչև այսօր էի. Միքայել սրբազանը նամակ է փոխանցել ՔԿՀ-ից

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանը և Գեղամ Մանուկյանն տեսակցել են Միքայել սրբազանին, ում միջոցով նա փոխանցել է իր նամակը․

«Սիրելիներ,

Այս չարիքի իշխանությունը՝ բաղկացած միջակություններից և բացարձակ ոչնչություններից և իրենց սպասարկող ողորմելի կամակատարներից, իր ավարտին հասցրեց հերթական անբարոյական սցենարը՝ իմ ապօրինի և շինծու դատապարտումով, ինչը անհամեմատելի է մեր հայրենի Արցախի կորստյան, հազարավոր զոհերի և անհետ կորածների ու գերիների առկայության հետ։

Սա կմնա այս չիշխանության ամոթն ու խայտառակությունը, թեև որքան թքես անամոթի երեսին, իր համար անձրև է թվալու։ Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչև այսօր։ Առայժմ այսքանը…
Սիրելի գյումրեցիներ, հարազատներ,

Շնորհավորում եմ մեր քաղաքի օրվա առիթով և շնորհակալ եմ զորակցության և սատարումի համար: Մաղթում եմ, որ այսօր լավ ուրախանաք և ժպիտն անպակաս լինի ձեր գեղեցիկ դեմքերից: Այդ ժպիտը ավելացնել եմ փորձել վերջին 26 տարիներին և այսօր ձեր ցնծությունը լավագույն նվերը կլինի ինձ՝ բանտի պատերից ներս, որտեղ Աստված ինձ հետ է միշտ…»։

Ռազմագերիներ