
Ռուսաստանն ԱԹՍ-ներով և հրթիռներով հարվածել է արևմտյան Ուկրաինային, իսկ Լեհաստանն օդ է բարձրացրել իր ռազմական ինքնաթիռները
ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանը կիրակի առավոտյան օդ է բարձրացրել է իր ռազմական ինքնաթիռները՝ երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար: Սա տեղի է ունեցել այն ժամանակ երբ Ռուսաստանը գիշերը հարվածել է Ուկրաինային. գրում է Reuters-ը:
Ուկրաինայի պաշտոնյաները հայտնում են, որ Լվովի շրջանում՝ Լեհաստանի սահմանի մոտ, ռուսները բազմաթիվ հրթիռներ ոը անօդաչուներ են գործի դրել:
«Մեր օդային տարածքում գործում են լեհական և դաշնակիցների ինքնաթիռները, իսկ ցամաքի վրա տեղակայված օդային պաշտպանական և ռադարային համակարգերը բերվել են առավելագույն պատրաստվածության»,- հայտարարել է Լեհաստանի ռազմական հրամանատարությունը։
ՆԱՏՕ-ի արևելյան երկրների զգոնությունը բարձր է, քանի որ սեպտեմբերին Լեհաստանում ոչնչացվել են կասկածելի ռուսական ԱԹՍ-ներ, իսկ Դանիայում ու Մյունխենում ԱԹՍ-ների հայտնաբերման պատճառով Եվրոպայում թռիչքները խափանվել էին:
Վիլնյուսի օդանավակայանը մի քանի ժամ փակ էր, քանի որ օդում հայտնաբերվել էին անհասկանալի թռչող օբյեկտներ:
«Flightradar24» թռիչքների վերահսկման ծառայությունը հայտնել է, որ կիրակի առավոտյան, երբ Լեհաստանի Լուբլին և Ռեժով օդանավակայանները, որոնք գտնվում են Ուկրաինայի սահմանի մոտ, փակ էին, քաղաքացիական ինքնաթիռները թռիչքները կատարել են այլ երթուղիներով:
ԱՄՆ-ի Ֆեդերալ ավիացիայի վարչությունը դեռևս չի հաղորդել Ռեժով և Լուբլինի ուղղությամբ հնարավոր խափանումների մասին։ Սակայն Eurocontrol-ը, որը վերահսկում է Եվրոպայի օդային երթևեկությունը, զգուշացրել է, որ Լեհաստանի կողմից կառավարվող օդային տարածքում հնարավոր է ուշացումներ լինեն «Ուկրաինայի իրավիճակի» պատճառով։
Ուկրաինայի բանակը տեղեկացրել է, որ երկուշաբթի, ժամը 03:00-ին ամբողջ երկրում հնարավոր է ռուսական նոր հրթիռակոծություն լինի, ներառյալ՝ ԱԹՍ-ների և հրթիռների հարվածների վտանգը:
Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին ասել է, որ հրթիռները մոտենում են քաղաքին այն ժամանակ, երբ օդային պաշտպանական համակարգերը արդեն ակտիվորեն արձագանքում են ռուսական ԱԹՍ-ների հարձակմանը։