
Թրամփը սպառնում է ՀԱՄԱՍ-ի ամբողջական կործանմամբ, եթե նրանք հրաժարվեն իշխանությունը փոխանցել Գազայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ շարժումը ամբողջությամբ կործանվելու է, եթե նրա ներկայացուցիչները հրաժարվեն իշխանությունը փոխանցել Գազայի հատվածում. գրում է TASS-ը:
ԱՄՆ առաջնորդը սա ասել է CNN հեռուստաալիքի հետ հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է սպասվում շարժմանը, եթե այն շարունակի մնալ իշխանության:
Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի «համապարփակ պլանը», որի նպատակն է կարգավորելու Գազայի հակամարտությունը: Պլանը բաղկացած է 20 կետից, որոնցում, մասնավորապես, նախատեսվում է ժամանակավոր արտաքին կառավարություն և միջազգային ուժերի տեղակայում Գազայում: Իսրայելը համաձայնություն է տվել այս պլանին:
Հոկտեմբերի 3-ին ՀԱՄԱՍ-ը միջնորդների միջոցով պատասխանել է ԱՄՆ նախագահի առաջարկին՝ հայտնելով, որ պատրաստ է ազատ արձակել ողջ մնացած իսրայելցի գերիներին և փոխանցել զոհվածների մարմինները:
Սակայն ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի անդամ Մուսա Աբու Մարզուկը կասկածում է, որ բոլոր գերիները կարող են ազատ արձակվել 72 ժամվա ընթացքում, ինչպես պահանջում է Թրամփի պլանը:
Հաջորդ անուղղակի բանակցությունների փուլը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կկայանա հոկտեմբերի 6-ին՝ Եգիպտոսում: