
Քաղաքական հայտ եմ ներկայացնում՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի․ Արման Թաթոյան
Քաղաքական հայտ եմ ներկայացնում՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի․ հայտարարել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Ես հայտ եմ ներկայացնում քաղաքականությունն օգտագործելու մարդկանց միավորման ու երկրի առաջընթացի համար՝ հանուն իրական խաղաղության։ Սա հայտ է ոչ թե հին կանոններով շարժվելու, այլ այդ կանոնները փոխելու մասին»,– ասում է նա տեսաուղերձում։