07 Հոկ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եռաբլուրը 3 անգամ մեծացնողներն ինձ մեղադրում են Եռաբլուրի հողերը վաճառելու համար. Սերժ Սարգսյանի ճեպազրույցը՝ կետերով

Եռաբլուրը 3 անգամ մեծացնողներն ինձ մեղադրում են Եռաբլուրի հողերը վաճառելու համար. Սերժ Սարգսյանի ճեպազրույցը՝ կետերով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի  բակում պատասխանել է լրագրողների հարցերին: Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև.

  • Հաջողություն եմ մաղթում բոլոր այն ուժերին, որոնք արդեն որոշել են մասնակցել 2026֊ի ընտրությանը: Մենք որոշում չունենք, զբաղված ենք այլ գործով, երբ դրա ժամանակը մեր կարծիքով կգա, որոշում կկայացնենք:
  • Մենք եղել ենք և կանք թեկնածու առաջադրողները, ինչի համար ես շնորհակալություն եմ հայտնում մեր թիմի բոլոր անդամներին, ովքեր այդ գաղափարը պաշտպանեցին: Այս փուլը չեզոք պատգամավորներին համոզելու փուլն է, որ միանան իմպիչմենթի գործընթացին:
  • Արցախի էջն իհարկե փակված չէ: Նայեք, թե Միացյալ նահանգների կոնգրեսականներն ինչ առաջարկություն են մտցրել Կոնգրես, տեսեք, թե ռուսական վերլուծաբաններն ինչպիսի եզրակացություններ են արել և ինչ առաջարկություններ ունեն: Ես չեմ ասում՝ դրանք արդեն պետությունների կողմից որոշված հանգամանքներ են, բայց կարևոր են: Արցախը կմնա հայկական, եթե բոլորիս ուղեղների մեջ այն լինի հայկական:
  • Ալմա Աթիի հռչակագրից բառացիորեն ամիսներ առաջ՝ եղել է հայադրբեջանական սահմանների դելիմիտացիանդեմարկացիան, բա ինչո՞ւ դրանով չեն առաջնորդվում:
  • Մենակ Ալի՞ևն է ճանապարհն անվանում «Զանգեզուրի միջանցք», բոլորն  էլ այդպես են անվանում, բացի Հայաստանի կառավարչից բոլորն այդպես են ասում։ Հայաստանի այսօրվա կառավարիչն ասում  է՝ ուզո՞ւմ եք Թուրանը միանա, դե թող միանա։ Չեմ հասկանում՝ ինքը ո՞ր երկրի կառավարիչն է, ո՞ր ժողովրդի ներկայացուցիչն է:
  • Այն կառավարիչներն, ովքեր երեք անգամ մեծացրել են Եռաբլուրը, ինձ մեղադրում են, իբր Եռաբլուրի հողերը վաճառելու համար: Այնինչ այդ հողերն ունեն կոնկրետ հասցե, ձեր կարծիքով ինչո՞ւ են ձևակերպել «Եռաբլուրին հարակից տարածք», կարո՞ղ է հայերեն լավ չեն հասկանում. հայերենում հարակից նշանակում  է շատ մոտիկ, մինչդեռ այդ հողերն ունեն հստակ հասցե՝ Իսակովի պողոտա։ Հիմա ես կարո՞ղ եմ այստեղից գնալուց ասել, որ ձախակողմյան հատվածը Եռաբլուրին կպած է։
Ռազմագերիներ