
Սամվել Բաբայանը կաջակցի Արթուր Վանեցյանի կուսակցությանը
Սամվել Բաբայանը կաջակցի Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությանը: Տեղեկությունը հաստատել են կուսակցությունից:
Վաղարշապատ համայնքի ընտրությանը մասնակցելու համար «Հայրենիք» կուսակցությունն արդեն ունի թեկնածու. բանաստեղծ, հասարակական գործիչ Խաչիկ Մանուկյանն է. ում որդին զոհվել է 44-օրյա պատերազմում։
«Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններում Սամվել Բաբայանի կողմից մեր թեկնածուին աջակցելուն հարգանքով ենք վերաբերվում։ Դրանից դուրս որևէ քննարկում չենք ունեցել։ Մենք շնորհակալ ենք բոլոր այն ընդդիմադիր ուժերին, որոնք Վաղարշապատի ընտրություններում մեզ աջակցում են կամ կցանկանան աջակցել»,-ասված է հայտարարության մեջ։
Կուսակցությունը վերահաստատել է իրենց դիրքորոշումը, որ այս իշխանության դեմ իրական պայքարող ցանկացած ուժի հետ պատրաստ են ունենալ քննարկումներ. «Յուրաքանչյուր մարդու, այդ թվում՝ Սամվել Բաբայանի իրավունքն է աջակցել այս կամ այն թեկնածուին, և մենք ուրախ ենք, որ Սամվել Բաբայանը Էջմիածնում աջակցում է հենց Խաչիկ Մանուկյանին։ Մենք հայտարարել ենք, որ ընտրություններին մասնակցելու ենք առանձին։ Մինչ այս պահը որևէ փոփոխություն այդ առումով տեղի չի ունեցել, իսկ խորհրդակցություններ մշտապես ունեցել ենք և կշարունակենք ունենալ ընդդիմադիր մյուս ուժերի հետ»։