07 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայի խորհրդարանական ուժերը պահանջում են վարչապետ նշանակել ձախակողմյան ճամբարից

Ֆրանսիայի խորհրդարանական ուժերը պահանջում են վարչապետ նշանակել ձախակողմյան ճամբարից

Ֆրանսիայի խորհրդարանի ձախակողմյան ընդդիմությունը պահանջել է նախագահ Էմանուել Մակրոնին նշանակել վարչապետ իրենց ճամբարից:

«Մակրոնը պետք է նշանակի ձախակողմյան վարչապետ. այսօր հավաքված բոլոր ձախակողմյան և բնապահպանական քաղաքական ուժերը դատապարտում են նախագահի վճռականությունը մերժելու մեր համաքաղաքացիների պահանջած՝ քաղաքական ուղղության փոփոխությունը», – ասվում է Սոցիալիստական ​​կուսակցության, Ֆրանսիայի կոմունիստական ​​կուսակցության և այլ ձախակողմյան կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ «Անհնազանդ Ֆրանսիա» խմբակցության ղեկավար Մատիլդա Պանոն հայտարարել է, որ Մակրոնին իմպիչմենտի ենթարկելու առաջարկին արդեն միացել է 104 պատգամավոր։

Հիշեցնենք՝ երեկ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հրաժարական է տվել Նախարարների կաբինետի նոր կազմը ներկայացնելուց մի քանի ժամ անց:

 

Ռազմագերիներ