07 Հոկ
2025
18° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՊՀ ղեկավարները ահաբեկչnւթյան դեմ պայքարի և ռազմական համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր կստորագրեն. Ուշակով

ԱՊՀ ղեկավարները ահաբեկչnւթյան դեմ պայքարի և ռազմական համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր կստորագրեն. Ուշակով

Դուշանբեի գագաթնաժողովից հետո ԱՊՀ ղեկավարները կստորագրեն մոտ 20 փաստաթուղթ, դրանց թվում՝ Ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ծրագիրը և Ռազմական համագործակցության հայեցակարգը․ լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, գրում է ТАСС գործակալությունը։

«Նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր։ Ինչպես միշտ, դա արվում է «շրջանցիկ ձևով»,- նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ -Այդ փաստաթղթերի թվում են՝ 2026-2028 թվականների համար ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության ծրագիրը, 2026-2030 թվականների համար արտաքին սահմաններում սահմանային անվտանգության ամրապնդման ծրագիրը, մինչև 2030 թվականը ռազմական համագործակցության հայեցակարգը, ՄԱԿ-ի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, ինչպես նաև միջազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին հռչակագիրը, տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ապահովման գործում համագործակցության մասին հռչակագիրը և այլն»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ուշակովը հավելել է, որ ներկայում, ընդհանուր առմամբ, 20 փաստաթղթերից համաձայնեցվել է 18-ը։

Ռազմագերիներ