Նիդեռլանդները մտահոգությամբ հետևում է «նախկին ԼՂԻՄ տարածքում» հումանիտար իրավիճակին
Նիդեռլանդները լուրջ մտահոգությամբ հետևում է նախկին Լեռնային Ղարաբաղի
Ինքնավար Մարզի բնակչության վրա ազդող հումանիտար իրավիճակին և լիովին աջակցում է Ջոզեֆ
Բորելի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության
հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ նշվում էր, որ ԵՄ-ն
ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը՝
ապրանքներ մատակարարել նաև Ակնա (Աղդամ) քաղաքով։
«Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։
ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն տուժել է և կոչ
է անում վերսկսել դրանք՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական
մատակարարումները: ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի
որևէ դերակատարի կողմից»,-գրել է Բորելը։