
ՌԴ-ն դեմ է, որ Հարավային Կովկասը վերածվի սուր բախման գոտու․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Վրաստանում օրեր առաջ տեղի ունեցած ընտրություններին։Նրա խոսքով՝ խիստ մտահոգություն է առաջացնում Վրաստանի ներքին քաղաքականությանը միջամտելու արևմտյան երկրների ցանկությունը։ «Մենք հաստատում ենք մեր նպատակային ուղղվածությունը խաղաղ, իրավահավասար, փոխշահավետ փոխգործակցություն ունենալու Հարավային Կովակսի բոլոր երկրների հետ։ Մենք դեմ ենք, որ տարածաշրջանը վերածվի սուր բախման գոտու։ Նման սցենարում կարող են հետաքրքրված լինել միայն արտատարածաշրջանային խաղաղցողները», – նշել է Զախարովան։