08 Հոկ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԺ նախագահի այցը Մայր Տաճար մասնավոր բնույթ է կրել․ Քահանա Արթենյանը՝ Սիմոնյանի այցի մասին

ԱԺ նախագահի այցը Մայր Տաճար մասնավոր բնույթ է կրել․ Քահանա Արթենյանը՝ Սիմոնյանի այցի մասին

Մայր Տաճարը բաց է բոլոր այցելուների՝ այդ թվում և ԱԺ նախագահի համար: Մայր Տաճար կարող կարող են այցելել ինչպես Հայ Եկեղեցու հետևորդներ, այնպես և այլակրոն ու այլադավան զբոսաշրջիկներ. ABCmedia-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

«ԱԺ նախագահի այցը Մայր Տաճար կրել է մասնավոր բնույթ, դիմավորում կազմակերպված չի եղել: Ավելին՝ նկարահանումն անգամ կատարվել է Մայր Տաճարում տեսագրության համար սահմանված կարգի շրջանցումով, ինչը խիստ անընդունելի է: Տաճարում պետք է աղոթել և ոչ թե կազմակերպել ցուցադրական տեսարաններ»,- ասել է Արթենյանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 8-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այցելել էր Վաղարշապատ քաղաքի օրվա առթիվ։ Հրապարակվել է տեսանյութ, որտեղ Սիմոնյանը այցելում է Մայր Աթոռ, շրջում տարածքում, նկարվում անցորդների հետ ու զրուցում հոգևորականների հետ։

Ռազմագերիներ