
Այս պահին Գազայի վերաբերյալ Թրամփի ծրագիրը հակամարտությունը դադարեցնելու լավագույն տարբերակն է. Լավրով
Գազայում հակամարտության կարգավորման՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը, չնայած իր ընդհանուր բնույթին, ներկայումս եղածներից լավագույն տարբերակն է. հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է իր «20 կետերը», որոնցում հիշատակվում է «պետականություն» բառը, սակայն այն ընդհանրական է ձևակերպված: Արևմտյան ափը այս համատեքստում չի հիշատակվում, խոսքը Գազայի հատվածի մնացորդների մասին է, բայց մենք իրատես ենք և հասկանում ենք, որ սա սեղանին դրված լավագույն տարբերակն է», – ասել է նա։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը Թրամփի ծրագիրը դրական քայլ է համարում։