
Թուրքիան կրկին երազում է Օսմանյան կայսրության վերականգնման մասին և չի ցանկանում կայունություն Արևմտյան Բալկաններում. Սերբիայի նախագահ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ մտահոգված է Թուրքիայի կողմից Կոսովոյին հազարավոր ԱԹՍ-ներ մատակարարելու հանգամանքով՝ նշելով, որ Թուրքիան ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրությունը:
«Այժմ բացարձակապես պարզ է, որ Թուրքիան չի ցանկանում կայունություն Արևմտյան Բալկաններում և կրկին երազում է Օսմանյան կայսրության վերականգնման մասին։ Սերբիան փոքր պետություն է, բայց մենք լավ հասկացանք ուղերձը», – գրել է Վուչիչը սոցիալական ցանցերի իր էջում։
Նա նաև մեղադրել է Թուրքիային ՄԱԿ-ի կանոնադրության ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտման համար: