
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու պետքարտուղարի տեղակալը քննարկել են TRIPP-ի կյանքի կոչման գործընթացը
Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի հետ․ հայտնում է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանատունը։
Քննարկվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի, մասնավորապես՝ ՀՀ-ԱՄՆ Փոխըմբռնման հուշագրերի և TRIPP-ի կյանքի կոչման գործընթացը։
Էլիսոն Հուքերը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության և տարածաշրջանային համագործակցության հաստատման օրակարգին։