09 Հոկ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դուշանբեում մեկնարկել են Պուտին-Ալիև բանակցությունները

Դուշանբեում մեկնարկել են Պուտին-Ալիև բանակցությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը ձեռքսեղմումով սկսել են բանակցությունները Դուշանբեում․ գրում է РИА Новости-ն։

Երկկողմ հանդիպման մասին հայտարարվել է երեկ։ Պուտինը պետական այցով գտնվում է Տաջիկստանում։

Դուշանբեում բանակցությունները վերջին շրջանում երկու առաջնորդների առաջին լիարժեք հանդիպումն է։ Պուտինը և Ալիևը հանդիպել են սեպտեմբերին Չինաստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, սակայն, ինչպես նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բովանդակալից շփում չի եղել։ Պուտինի և Ալիևի միջև 2025 թվականի մարտից ի վեր առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ռուսաստանի առաջնորդի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 7-ին։ Նախագահի մամուլի քարտուղարը զրույցը կարևոր է անվանել։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ Պուտինի և Ալիևի միջև այսօրվա բանակցությունների օրակարգը հիմնականում կկենտրոնանա երկկողմ հարաբերությունների վրա։

Պեսկովի խոսքով՝ նման հանդիպման փաստը ցույց է տալիս երկու առաջնորդների մտադրությունը՝ քննարկելու բոլոր հրատապ հարցերը։ Նա հավելել է, որ չի կարող խոսել իր ադրբեջանցի գործընկերների անունից, բայց ռուսական կողմը դրական վերաբերմունք ունի։

Սեպտեմբերի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում կան խնդիրներ, բայց կապերի զարգացման նկատմամբ հետաքրքրությունն ամեն ինչ իր տեղը կդնի։

Ռազմագերիներ