09 Հոկ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՅԴ-ն մասնակցելու է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին՝ «Հաղթանակ» դաշինքով

ՀՅԴ-ն մասնակցելու է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին՝ «Հաղթանակ» դաշինքով

Հայ Յեղափոխական դաշնակցությունը մասնակցելու է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին․ այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

սիրով տեղեկացնում ենք, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը  մասնակցելու է նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին՝ «Հաղթանակ» դաշինքով:

«Հաղթանակ» դաշինքի նախընտրական ցանկը կգլխավորի Սևակ Խաչատրյանը:

Կարևորելով համայն հայության հոգևոր մշակութային  կենտրոն հանդիսացող մեր համայնքին զարգացում, արդարություն ու հոգատարություն բերելու հանձնառությունը, գիտակցելով համապետական ընտրություններից առաջ  Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների կարևորությունը, կոչ ենք անում`

– Էջմիածնի, Ոսկեհատի սիրելի  բնակիչներին`  մասնակցել սպասվող ընտրություններին և, իրենց ձայնը վստահելով պատասխանատու ուժերին, կանխել մեր ինքնության դեմ արշավներն ու համայնքի համար բացել զարգացման նոր էջ,

– ընդդիմադիր բոլոր ուժերին` գործել հանունի տրամաբանությամբ, բացառել իշխող ուժի հետ նախընտրական կամ հետընտրական որևէ համագործակցություն և ամբողջ ջանքերը ներդնել հաղթանակի կերտման համար։

ՀՅԴ Էջմիածնի «Վաչե Ռոստոմյան» կոմիտե»։

Ռազմագերիներ