
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև խաղաղությունը կկնքվի Եգիպտոսում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի խաղաղության համաձայնագրի պաշտոնական ստորագրումը տեղի կունենա Եգիպտոսում. դրան կմասնակցեն նայև Միացյալ Նահանգների ներկայացուցիչները:
«Մենք կմեկնենք Եգիպտոս, որտեղ տեղի կունենա ևս մեկ ստորագրում։ Ես արդեն մասնակցել եմ մեկին, բայց այս անգամ այն պաշտոնական կլինի, և զարմանալի է, որ այնտեղի բոլոր երկրները՝ Կատարից մինչև Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և այլ երկրներ՝ թե՛ հարուստ, թե՛ աղքատ, միավորվել են, ինչը իսկապես տպավորիչ է», – ասել է նա կառավարության նիստի ընթացքում։
Նա նաև նշել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներն ազատ կարձակվեն հաջորդ շաբաթ՝ երկուշաբթի կամ երեքշաբթի։