
Մելանյա Թրամփը ստացել է Պուտինի պատասխանն իր նամակին
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ ինքը «բաց հաղորդակցություն» ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ռուս-ուկրաինական պատերազմից տուժած երեխաների վերաբերյալ. հայտնում է ABC News-ը:
«Մենք համաձայնել ենք համագործակցել միմյանց հետ՝ ի շահ այս պատերազմում ներգրավված բոլոր մարդկանց:
Իմ ներկայացուցիչն անմիջականորեն աշխատել է Պուտինի թիմի հետ՝ ուկրաինացի երեխաների վերադարձի հարցով. վերջին 24 ժամվա ընթացքում 8 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետ», – ասել է նա։
Առաջին տիկինը նաև նշել է, որ ստացել է Վլադիմիր Պուտինի պատասխանն իր նամակին, որի մեջ նա դիմել էր ՌԴ նախագահին՝ խնդրելով բարելավել մարտական գործողությունների հետևանքով տուժած երեխաների վիճակը: