
«Եվրաեռյակը» պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն Իրանի հետ
Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են վերսկսել միջուկային բանակցությունները Իրանի հետ՝ համապարփակ, երկարաժամկետ համաձայնագիր կնքելու նպատակով. TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է երեք պետությունների առաջնորդների համատեղ հայտարարության մեջ:
«Մենք վճռականորեն տրամադրված ենք վերսկսել բանակցությունները Իրանի և Միացյալ Նահանգների հետ՝ համապարփակ, երկարաժամկետ և ստուգելի համաձայնագրի հասնելու համար, որը կապահովի, որ Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք», – ասվում է փաստաթղթում։
Միաժամանակ երեք երկրների ղեկավարները հայտարարել են, որ իրենք ճիշտ որոշում են համարում Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկումը և կոչ են արել ՄԱԿ-ի բոլոր անդամներին պահպանել Թեհրանի դեմ սահմանված սահմանափակումները։