11 Հոկ
2025
13° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ն հետախուզական գործողություն է իրականացրել ՌԴ-ի սահմանների մոտ

ՆԱՏՕ-ն հետախուզական գործողություն է իրականացրել ՌԴ-ի սահմանների մոտ

Հոկտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ անդամ պետությունների հետ 12-ժամյա առաքելություն է իրականացրել ՆԱՏՕ-ի օդային տարածքում՝ կիրառելով մարտական ​​ինքնաթիռներ. հայտնում է TACC-ը՝ հղում անելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլիի հայտարարությանը:

Ինքնաթիռների հերթապահել են ՌԴ-ի սահմանների մոտակայքում՝ ի պատասխան Լեհաստանում և եվրոպական այլ երկրներում ենթադրաբար ռուսական ԱԹՍ-ների հայտնաբերումից հետո։

«Սա մեզ ոչ միայն արժեքավոր հետախուզական տվյալներ է տրամադրում մեր զինված ուժերի օպերատիվ իրազեկվածությունը բարձրացնելու համար, այլև ՆԱՏՕ-ի միասնության հզոր ազդանշան է ուղարկում մեր հակառակորդներին, մասնավորապես՝ Ռուսաստանին», – ասել է նախարարը։

Ռազմագերիներ