
ՔՊ-ին դարձնելու ենք ընդդիմություն
Լեփ-լեցուն դահլիճ, նոր խոստումներ ու ծափահարություններ։ Անցնող մեկ շաբաթում երկրորդ քաղաքական շարժումը հայտարարեց մեծ քաղաքականություն մտնելու մասին։ «Մեր ձևով» շարժումը 2026 թվականի սկզբում կհայտարարի քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին, ապա կհրապարակի վարչապետի թեկնածուի անունը։
Շարժման համակարգող նախագահ Նարեկ Կարապետյանը՝ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին, ժողովի բացման խոսքում միանգամից անդրադարձավ իրենց թիմի խոստումներին՝ կարևորելով Հայաստանի տնտեսական վիճակը։