
Վալոդյա Գրիգորյանի սպանության համար մեղադրվողը բռնությա՞ն է ենթարկվել․ պարզաբանում է փաստաբանը
Վալոդյա Գրիգորյանի սպանության համար կասկածվող Նարեկ Օհանյանը բռնության չի ենթարկվել. hայտարարել է նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Նարեկ Օհանյանը չի պահվում մենախցում: ՔԿ ծառայության աշխատակիցներն իրենց պարտականությունները կատարել և կատարում են պատշաճ կերպով»,- գրել է Վահան Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվում, թե Վալոդյա Գրիգորյանի սպանության համար կասկածվող Նարեկ Օհանյանը ՔԿՀ-ում բռնության է ենթարկվել։